Որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին


17:17 , 20 մարտ, 2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:

Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները: