Հոր ծեծից հետո աղջիկը հայտնվել է հիվանդանոցում


17:12 , 20 մարտ, 2015

file27395287_761314b1c9e609aac2Pastinfo.am-ը գրում է.
Հարավ-Արևմյան թաղամասի լողավազանի մոտ հայրը ծեծել է  16- ամյա դստերը: Ականատեսները պատմում են, որ հայրն օրը ցերեկով բոլորի աչքի առաջ ոտքերով ու ձեռքերով անխնա հարվածել է աղջկա մարմնի տարբեր մասերին:
 
Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել հենց իրենց շենքի բակում:
 
Այս  «հայրական» ծեծի արդյունքում աղջիկը հայտնվել է հիվանդանոցում՝ գլխի վնասվածքով:
 
Թե ինչն է եղել դստերը նման ձևով «դաստիարակելու» պատճառ, առայժմ հայտնի չէ: