16:42 , 20 մարտ, 2015
Replik.am-ը գրում է.
«Իրական դետեկտիվ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում կհայտնվեն հայտնի պոռնոդերասանուհիներ Էմիյա Մայլին և Փեթա Ջենսենը: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, հայտնի սերիալի նոր եթերաշրջանը կմեկնարկի 2015 թվականի վերջին: Պարբերականը գրում է նաև, որ այս դերասանուհիները նկարահանվել են օրգիայի տեսարանում, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
HBO հեռուստաընկերությունը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել քասթինգի մասով և վերոնշված տեսարանի մանրամասները պահում է գաղտնի: Բացի դրանից, դերասանները և նկարահանող խումբը հատուկ պայմանագիր են կնքել` պարտավորվելով չբացահայտել ոչ մի մանրամասնություն: