Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում


16:48 , 20 մարտ, 2015

Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմումPanorama.am-ը գրում է.

«Հայ իրավապահների անգործության շնորհիվ ունենք մի իրավիճակ, որ երկու կողմի՝ հայկական և ռուսական, մեծագույն ցանկության դեպքում էլ Ավետիսյանների սպանության գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է դրված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: 

Ըստ նրա, այս գործում ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել ռուսական կողմում, ինչի հետևանքով էլ առաջացել է իրավաբանորեն ոչ ճիշտ իրավիճակ, հարուցվել է քրեական երկու գործ:

«Նման վիճակ ստեղծվել է հայ իրավապահների անգործության շնորհիվ: Երկու կողմն է փորձում է լուծումներ գտնել, որպեսզի հնարավոր լինի օգտագործել մեկը մյուսի ապացույցները բազմակողմանի քննության համար: Ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում, բայց մի մասն էլ ռուսական կողմի մոտ է»,- ասաց փաստաբանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ