16:00 , 20 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է.
Սահմանի լարվածությունն անմիջական կապ չուներ Սերժ Սարգսյանի ելույթի հետ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանըˋ անդրադառնալով հակառակորդի երեկվա հարձակմանըˋ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
«Սա չէր կարող կապված լինել նախագահի ելույթի հետ, որովհետև նախքան հարձակվելը հակառակորդը մի քանի օր նախապատրաստական աշխատանքներ էր տարել: Կարելի է ասել, որ Ադրբեջանի կողմից սահմանի լարված պահելը անմիջական կապ ունի Թուրքիայի հանդեպ ճնշման մեխանիզմների մեծացման հետ»,-նկատեց բանախոսը:
Վերջինիս ընդգծեցˋ Թուրքիան փորձում է սեփական օրակարգը սահմանել Հարավային Կովկասում, որով փորձում է ցույց տալ, որ Ցեղասպանության 100-ամյակից զատ մենք մի շարք այլ խնդիրներ ունենք, մասնավորապեսˋ սահմանային լարվածությունը: Քաղաքագետի խոսքովˋ Ադրբեջանն այն զենքն է, որը օգնում է Թուրքիային լուծել օրակարգի ձևավորման խնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ