15:48 , 20 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու նրա աշխատակիցներն անհանգստացած են Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրամադրությամբ: Վերջերս Ռոնալդուն սուր քննադատության է ենթարկվում` ցուցադրած խաղի և ոչ պատշաճ վարքագծեր դրսևորելու համար: Սակայն «Ռեալ»-ում հուսով են, որ ժամանակի ընթացքում ֆուտբոլիստի տրամադրությունը կփոփոխվի: Ցանկացած դեպքում, Ռոնալդուն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ: Իսպանական գրանդի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 24 հանդիպումների, 30 գոլ խփել և գոլային 11 փոխանցում կատարել: