«Ադրբեջանի կողմից անհանդուրժողականության տարածման դեմ համաեվրոպական պայքարի հարթակ է «Ոչ ատելությանը» ալյանսը ԵԽԽՎ շրջանակներում». Հ. Նաղդալյան


15:42 , 20 մարտ, 2015

«Ադրբեջանի կողմից անհանդուրժողականության տարածման դեմ համաեվրոպական պայքարի հարթակ է «Ոչ ատելությանը» ալյանսը ԵԽԽՎ շրջանակներում». Հ. Նաղդալյան168.am-ը գրում է.

Փարիզում շարունակվում են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը.

– «Ոչ ատելությանը» ալյանսը ստեղծվել է ԵԽԽՎ-ում անցյալ տարեվերջին ԵԽԽՎ պատվիրակների և ղեկավարների համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես գիտակցված անհրաժեշտություն, որպես Եվրոպայում վերջին տարիներին ստեղծվող իրավիճակների և դրսևորվող անցանկալի երևույթների արձագանք: Ալյանսի ստեղծումը վկայում է, որ ատելության, թշնամանքի տարածման և քարոզչության չափաբաժինն արդեն այնքան է բարձրացել, որ ողջ Եվրոպայի տարածքում դրան դիմակայելու և հակաքարոզչության կարիք է զգացվում: Եվրոպան այսօր նախաձեռնում է նոր շարժումներ, բազմաթիվ եվրոպական երկրների մասնակցությամբ՝ արդեն խորհրդարանական մակարդակով: Ընդամենը մի տասնամյակ էլ չի անցել, երբ Եվրոպայի կենտրոնում, օրինակ՝ Ավստրիայում, առաջին անգամ ընտրություննեում հաջողության հասան նացիստական, ռասիստական կուսակցությունները, ու դա մեծագույն անակնկալ էր բոլորի համար: Հիմա ատելության քարոզչության ծավալները իսկապես տագնապալից են, նախ և առաջ այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ Եվրոպայի հավատամքը հանդիսացող բազմամշակութայնության քաղաքականության նշանակությունն ու անփառունակ վախճանը կամ անարդյունավետությունն է փաստվում: Ալյանսի ընդամենը երկրորդ նիստն է գումարվում, բայց արդեն անդամակցում են 35 երկրների պատվիրակներ, ի դեպ, ալյանսի անդամների մեջ չկան ադրբեջանցի պատվիրակներ: Հայաստանից ալյանսի անդամներ ենք ես և պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը:

- Ալյանսի առաջին նիստը ե՞րբ է եղել:

– Անցյալ տարեվերջին, առաջին նիստին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթանի-Դրագոնին: Նրանք ողջունեցին խորհրդարանական ալյանսի ստեղծումը և իրենց աջակցությունը հայտնեցին: Արդեն կարելի է արձանագրել, որ ալյանսի ստեղծման կազմակերպական շրջանն ավարտվում է և աշխատանքները կծավալվեն ստեղծված ձևաչափով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ