Հետաքրքրաշարժ փաստեր երազների մասին


15:30 , 20 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է.

Մենք բոլորս երազներ ենք տեսնում, նույնիսկ մայրական արգանդում եղած ժամանակ: Մեզանից շատերը երազում տեսել են, թե ինչպես են իրենք թռչում կամ լողում, բայց, ըստ երևույթին, հատուկ իմաստ չեն վերագրել դրան: Ի՞նչ գիտեք դու՛ք երազների մասին, որ ամեն գիշեր այցելում են ձեզ: Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ երազների մասին:

Մենք ամեն գիշեր երազ տեսնում ենք, բայց ի տարբերություն Աստվածաշնչյան պատմությունների, այսօր մենք չենք կարծում, որ դրանք կանխատեսում են ապագան, այլ դրանք ունեն կարևոր դեր ուղեղի, դրա զարգացման և օրվա ընթացքում ստացած ինֆորմացիայի մշակման հարցում: Պետք է ուղղակի փակել աչքերն ու նորից սուզվել կախարդական կարևոր մի աշխարհ:  Ահա 9 հետաքրքրաշարժ փաստ երազների մասին, որ խորհուրդ ենք տալիս կարդալ.

  1. Մարդիկ, ովքեր ապրում են առանց երազների

Պատերազմի ընթացքում Յուվելի՝ ռիկոշետով գլխին ստացած հարվածը, շփոթության մեջ գցեց ամբողջ աշխարհի բժիշկներին: Մինչև 1982 թվականը բոլորը գիտեին, որ մարդ չի կարող ապրել առանց քնի ու երազերի: Առնետների և կատուների վրա իրականացված հետազոտությունները, որի ընթացքում նրանց զրկում էին քնի երազ տեսնելու փուլից, այդ կենդանիների մահվան պատճառ դարձան մի քանի շաբաթվա ընթացքում: Այս հետազոտությունները վերացրին բոլոր կասկածները առ այն, որ երազը չափազանց կարևոր է կյանքի շարունակության համար: Բայց վնասվածք ստանալուց մինչև այսօր Յուվալը քնելիս երազ չի տեսնում: Պրոֆեսորները ստուգել են նրան և պարզվել է, որ ռիկոշետի հարվածը դիպչել է  ուղեղի «պոնս» կոչվող հատվածին, որը պատասխանատու է երազի փուլի համար:  Նրանք կարծում էին, որ առանց երազներ տեսնելու Յուվելը կարող է լուրջ խնդիրներ ունենալ հիշողության հետ կապված, բայց մինչև օրս նա հաջողակ իրավաբան է, նկարիչ և ապրում է լիարժեք ուրախ կյանքով նույնիսկ առանց երազներ տեսնելու:

  1. Երազներ, որ տեսնում ենք մայրական արգանդում եղած ժամանակ

Երազների կարևորությունը գալիս է դեռ մանկությունից. նորածինները օրվա 70%-ը անցկացնում են քնած և այդ ժամանակահատվածի 50%-ի ընթացքում երազ են տեսնում: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանց առաջին տարիներն անցնում են արագացված ուսուցման և զարգացման միջով, կարող ենք ասել, որ երազները մեծ նշանակություն ունեն  ուղեղի զարգացման համար:

  1. 90 րոպե երազում

Մենք մեր կյանքի մեկ երրորդ մասն անցկացնում ենք քնած: Ամեն գիշեր մոտ 5 երազ ենք տեսնում, որոնք ընդանուր առմամբ տևում են մեկ ու կես ժամ:

  1. Արթուն լինելը երազ տեսնելիս

Երազ տեսնլու պարադոքսալ հատվածը, որ կոչվում է նաև արագ քնի փուլ, բավականին տարօրինակ է: Մինչդեռ քնի շատ հատվածներում թվում է ՝ մարմինը հանգստանում է, թուլանում, ուղեղի գործառույթները նույնպես թուլանում են, բայց երազի ժամանակ ուղեղը գործում է գրեթե այնպես, ինչպես արթուն ժամանակ: Արագանում են զարկերակն ու շնչառությունը, իսկ մարմնի մկանները մնում են անշարժ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ