Անգելինա Բաբաջանյանը՝ ընտանիքի, բիզնես գործունեության և կարիերայի մասին


15:12 , 20 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Անգելինա Բաբաջանյանը՝ ընտանիքի, բիզնես գործունեության և կարիերայի մասին

Գործնական հաջողություններ ձեռք բերելուց հետո ընտանիք կազմելու հանգամանքն ավելի է բարդանում, հետին պլան մղվում՝ իր տեղը զիջելով կարիերային: Սակայն հաղ գեղեցկուհիները, կարծեք թե, ժխտում են այդ փաստը սեփական օրինակով՝ դառնալով լավ կին, ավելին՝ բազմազավակ ընտանիքի մայր: Դրա վառ օրինակն է  «Միսս Հայաստան 1997» մրցույթի տիտղոսակիր Անգելինա Բաբաջանյանը, ովLife.Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր կյանքի ամենամեծ տիտղոսը ԿԻՆ և ՄԱՅՐ կոչումն է:

-Անգելինաինչո՞վ եք հիմա զբաղվում:

-Զբաղվում եմ ընտանեկան բիզնեսով, նաև իմ ընտանիքով, բալիկներով, ինչն ինձ համար առաջնային է:

-Ժամանակին Ձեզ հանդիպեցինք նաև դերասանի կարգավիճակում: Ձեզ դուր չեկա՞վ այդ աշխարհը, թե՞ այլ առաջարկներ չեղան:

-Այո, նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, բայց ինձ դերասանուհի երբեք չեմ համարել: Դա է պատճառը, որ միշտ առաջարկներից հրաժարվել եմ: Բայց ասեմ, որ մինչ օրս էլ առաջարկներ ստանում եմ:

-Ձեր մոդելային գործունեությունը, կարծեք, թե ժամանակից շուտ ավարատեցիք: Ինչո՞ւ:

-Շատ պարզ պատճառով. ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ ամենն ինձ չի գերում, իմ ընտրությունն այլ էր։

-Հանրային ճանաչում ունեցող տարբեր մասնագիտության տեր մարդկանց հաճախակի հանդիպում ենք հեռուստահաղորդավարի, սերիալային դերասանի կարգավիճակում: Ինչպե՞ս է, որ այդ դաշտում ևս չկաք:

-Գիտեք, ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ:

-Անգելինա, ոչ միշտ են գործարար, հաջողությունների հասնող կանայք երիտասարդ տարիքում ընտանեկան հոգսերի, պարտականությունների մեջ մտնում: Ինչպե՞ս հաջողվեց Ձեր ամուսնուն մտափոխել Ձեզ:

-Ամուսինս ինձ մտափոխելու կարիք չունեցավ: Ինքս պատրաստ էի ունենալ ամուր ընտանիք, շատ բալիկներ: Դա իմ ընտրությունն էր:

-Ի դեպ, Ձեր ամուսինն ինչո՞վ է զբաղվում: Ինչպիսի՞ մարդ է:

-Ամուսինս՝ Կարեն Մարտիրոսյանը, տնտեսագետ է, զբաղվում է գործարարությամբ: Շատ հավասարակշռված, հումորի մեծ զգացումով անձնավորություն է, հոգատար հայր և ամուսին: Հարգված ու սիրված անհատականություն է ընկերների ու բարեկամների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ