15:15 , 20 մարտ, 2015Քայլի Ջեները հազարից մեկ է դուրս գալիս առանց դիմահարդարման։ Նա իր բնական մաշկը թաքցնում է դիմափոշու ու ստվերաներկի հաստ շերտի տակ։ Չորեքշաբթի օրը ռիելիթի շոուի աստղը Կալաբասասի իր տան մոտ շրջում էր առանց դիմահարդարման։ Որքան էլ որ նա ջանում էր թաքցնել իր դեմքը, պապարացիներից պրծում չկար։ Քայլին այս «քեժուըլ» ոճով դուրս էր եկել գնումների։ Այս 17-ամյա աղջկան հաճախ են մեղադրում դիմահարդարումը չարաշահելու ու իր տարիքից զգալիորեն մեծ երևալու մեջ։ Առանց դիմահարդարման նա շատ ավելի փոքր է երևում, սակայն ինչպես պարզ դարձավ երեկ, նա իրեն բավականաչափ ինքնավստահ չի զգում այս բնական կերպարով։




