Փող «Մեծ եղեռնը չճանաչելու դիմա՞ց»


15:06 , 20 մարտ, 2015

Երեկ հեռուստատեսությամբ Էրդողանի խոսքերը հնչեցին. ցինիկաբար հայտարարում է, թե հայերն աշխարհով մեկ... փող են բաժանում, որ «չեղած» Եղեռնը ճանաչեն, ու գոռգոռում էր, թե «փաստեր» բերեք, որ Եղեռն է եղել. երբ որ դա ապացուցելու անհրաժեշտություն անգամ չկա, այնքան ասվել, խոսվել ու մի հարյուր հազար անգամ փաստերով, կադրերով, հիշողություններով, վկայություններով ապացուցվել է: Բայց դե ի՞նչ բացատրես մի մարդու, որ իր ղեկավարած երկրի օրենսգրքում քրեական հոդված է ամրագրել 1915 թվին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ընդունողների համար: Երևի գազազել էր, որ ողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն ընդունել է Ցեղասպանությունը: Մնում է ենթադրել, թե հայերին «փող բաժանելու» մեջ մեղադրող թուրքերն իսկապես փող են բաժանում՝ Եղեռնը չճանաչելու համար: