Լեզվակռիվ ԱԺ-ում. Պերմյակովի հարցը, Պուտինի պատասխանն ու 90-ականներին «Բարբի» տիկնիկ խնդրելու մասին Գորբաչովին ուղղված մի աղջկա դիմումը


14:54 , 20 մարտ, 2015

Լեզվակռիվ ԱԺ-ում. Պերմյակովի հարցը, Պուտինի պատասխանն ու  90-ականներին «Բարբի» տիկնիկ խնդրելու մասին Գորբաչովին ուղղված մի աղջկա դիմումը168.am-ը գրում է.

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկում ընթացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ն հայտարարի, որ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, և «ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»: Զ.Փոստանջյանը ներկայացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, որ խախտվել են միջպետկան 2 պայմանագրեր և խնդրում է փոխանցել Պերմյակովին: ՌԴ դատախազությունից պատգամավորին պատասխանել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները և այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավասության ներքո: Զ.Փոստանջյանը նշեց, որ հղում են անում հանձնման գործառույթին և ՌԴ Սահմանադրությանը, մինչդեռ ինքը հղում է արել «փոխանցել» գործառույթին: Զ.Փոստանջյանը հայտարարեց, թե ՀՀ-ում որևէ երկրի իրավապահ մարմին իրավասու չէ գործողություններ անել, դա նույնն է, թե ՀՀ իրավապահները գնան մեկ այլ երկրում ՀՀ որևէ քաղաքացու ձերբակալեն: Ըստ նրա՝ հետաքննությունը ՀՀ իրավապահների հետ համատեղ պետք է տեղի ունենար: Պատգամավորը նշեց, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ սահմանապահ զորքերը՝ չիմանալով, թե ով է նա, Պերմյակովը չի ունեցել փաստաթուղթ ու չի կրել համազգեստ: Մինչդեռ, ըստ նրա, միջպետական պայմանագրի համաձայն՝ ապօրինի սահմանախախտման դեպքում պետք է անմիջապես տեղեկացնեն ՀՀ ԱԱԾ-ին և գործողութունները կատարեն նրանց հետ միասին: Պատգամավորը նկատեց, որ մինչ օրս չի հրապարակվել ՀՀ դատախազի նամակը ՌԴ դատախազին ու դրա պատասխանը: «Այս հայտարարությունը նրա համար է, որ մենք դատապարտենք ու հետամուտ լինենք մեր իրավունքներին և որպես սուվերեն պետություն պաշտպանենք մեր իրավունքները: Եթե չենք անում, նշանակում է, որ ենթարկվում ենք այլ պետության ապօրինի պահանջներին և չենք հարգում մեր ինքնիշխանությունը»,- ասաց Զ.Փոստանջյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ