14:15 , 20 մարտ, 2015
Galatv.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին:
Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավար Ադամկուլ Ժունուսովը և Տաջիկստանի մաքսային ծառայության պետի 1-ին տեղակալ Նեգմատ Ռախմատովը, ովքեր երևանյան նիստին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, և նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը: Նախագահը երևանյան նիստի աշխատանքներին մաղթել է հաջողություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ