14:12 , 20 մարտ, 2015
Կարծում եմ, որ Ն.Փաշինյանի կողմից հիմնադրված Քաղացիական պայմանագրի վերափոխումը կուսակցության կլինի հիմնական քաղաքական իրադարձությունն առաջիկա երկու տարվա կտրվածքով, և 2017-ի խորհրդարանական ընտրություններին որպես հիմնական ընդդիմադիր ուժ հանդես կգա հենց այդ կուսակցությունը, որքան էլ դա հաճելի չլինի ինքն իրեն միակ ընդդիմադիր հռչակած կուսակցությանը: Կարծում եմ, որ ճշգրիտ քայլերի դեպքում հենց այդպիսին էլ նրան կընկալի հայաստանյան ընտրողների մեծամասնությունը. բարի ճանապարհ եմ մաղթում այդ կուսակցությանը: