Երեկ Արցախում վիրավորված զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան


11:56 , 20 մարտ, 2015

Մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ՝ Էդգար Մարտիրոսյանը և Սարգիս Գրիգորյանը, այս պահին Արցախից տեղափոխվում են Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ:

Նրանց վիճակը ծանր է գնահատվում: Զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուս զինծառայողի մոտ ազդրերի անդամահատում է եղել: 

Նշենք, որ դիվերսիայի հետևանքով մահացել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):