Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Դավիթ Բաբայան


11:28 , 20 մարտ, 2015

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Դավիթ ԲաբայանPanorama.am-ը գրում է.

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, որևէ արտառոց բան չի եղել: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Կրակոցներ միշտ լինում են, դա հակառակորդի ոճն է, բայց բարեբախտաբար, որևէ այլ բան տեղի չի ունեցել»,-նշեց Դ. Բաբայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել ԼՂՀ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ