12:12 , 20 մարտ, 2015Google-ը Քրոմ բրաուզերի համար հավելված է ներկայացրել, որը բրաուզերի բացված դատարկ պատուհաններում արվեստի գործեր է տեղադրում։ Կտավները գրավում են ամբողջ էկրանը, իսկ ներքևի հատվածում տեղեկատվություն է տրամադրվում ստեղծագործության մասին, դե իսկ ներքևի աջ հատվածի կոճակին սեղմելով՝ օգտատերը կարող է բացել ամենահաճախ օգտագործվող կայքերը։

Արվեստի գործերի պատկերներն ընտրվում են Google-ի մշակույթի ակադեմիայի հավաքածուից, որը զբաղվում է աշխարհի խոշորագույն թանգարանների ու պատերասրահների արվեստի ստեղծագործություների թվայնացմամբ։
Նկարները օրը մեկ անգամ ինքնուրույն փոխվում են։ Կարելի է նաև ընտրել այնպես, որ ամեն նոր պատուհան բացելիս նոր նկար հայտնվի։