Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:47 , 20 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կայանալու է «Ֆիլհարմոնիկ նվագախումբ – 90» խորագրով համերգ: Ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Դիրիժոր` էդուարդ Թոփչյան: Համերգը նվիրված է Ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 90 տարի առաջ նույն օրը կայացած առաջնելույթին:  Ծրագրում՝  Մոցարտ. թիվ 39 սիմֆոնիա, Բրուքներ. թիվ 4 սիմֆոնիա: 
Սկիզբը՝ 19:00-ին: 
 
ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում կայանալու է «Վերընթերցելով Ռուբեն Ֆիլյանին» միջոցառումը: Հանդիպումը կանցկացնի արձակագիր Արամ Պաչյանը: Կլինեն ընթերցումներ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գրքից:
Սկիզբը՝ 18:00-ին: 
 
«ԿինոՀանգույց» ակումբում կցուցադրվի Արմեն Խաչատրյանի «Երազանքների պատը» վավերագրական ֆիլմը: Տևողությունը՝ 55 րոպե: Դիտումից հետո սպասվում է քննարկում:
Սկիզբը՝ 18:00-ին: 
Նարեկացի արվեստի միությունում կայանալու է «Արվեստանոց» նոր ուսոցողական շարքի երկրորդ հանդիպումը, որը կրում է «Դաշնամուրի հայկական հնչյունները» խոստումնալից վերնագիրը: «Արվեստանոց»-ը վարելու է երաժշտական աշխարհում նույնքան խոստումնալից անուն՝ Տիգրան Համասյանը:  «Արվեստանոց»-ը հասցեագրվում է 6-ից 14 տարեկան աղջիկներին և տղաներին: Մուտքն ազատ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ