Այսօր Երկրի վրա տեղի կունենա արևի ամբողջական խավարում


10:07 , 20 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

Solnechnoe-zatmenie

Այսօր տեղի կունենա 2015-ի ամենասպասվելիք աստղագիտական իրադարձություններից մեկը՝ արևի ամբողջական խավարումը, որի ժամանակ լուսինը կփակի մեր լուսատուին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Խավարումը կսկսվի Հյուսիսային Ատլանտիկայում, ապա անցնելով Ֆարերյան կղզիներով և Նորվեգական ծովով՝ լուսնային ստվերը կհասնի Շպիցբերգեն կղզեխմբին, ապա դեպի հյուսիս՝ Հյուսիսային բևեռ: Խավարման առավելագույն կետը կլինի Նորվեգական ծովում՝ արևելյան Իսլանդիա: Այնտեղ խավարումը կտևի 2 րոպե 47 վայրկյան:

Խավարման մասնավոր փուլեր կերևան նաև Եվրոպայում և Ռուսաստանում։