10:00 , 20 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: M2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ՝ տեսանելիությունը մինչև 50մ:
Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: