Հարսնաքարի գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմը փորձել է հասնել նիստի լուսաբանման սահմանափակման


18:42 , 17 հոկտեմբեր, 2012

Հարսնաքրի այսօրվա նիստում ամբաստանյալների պաշտպանական կողմը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի հասնի դատական նիստերի լուսաբանման սահմանափակման: Նրանք միաձայն պնդում էին, թե լրատվամիջոցներում հայտնվում են իրենց պաշտպանյալների՝ դահլիճում նստածների հետ աչքունքով շփման ու ինքնավստահ պահվածքի վերաբերյալ հրապարակումներ, որոնք, իբր, կանխակալ հանրային կարծիք են ստեղծում: Նրանց ջանքերն ապարդյուն էին, քանի որ զուրկ էին իրավական հիմնավորումից, իսկ հանրային կարծիքն արդեն ձևավորված է այս գործի առնչությամբ. Հանրությունը պահանջում է բացահայտել բոլոր մեղավորներին: