Ո՞ր հայտնի դերասանն է մանուկ հասակում (լուսանկարներ)


07:55 , 20 մարտ, 2015

Լուսանկարում հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն է։ Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 11–ին Լոս Անջելեսում։ Նա 5 անգամ առաջադրվել է Օսկարի, բայց այդպես էլ այն չի ստացել։ Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է նկարահանվել 36 ֆիլմում։ Նրան համաշխարհային հռչակ բերեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տիտանիկը», «Բասկետբոլիստի օրագիրը», «Ռոմեո և Ջուլիետա», «Ավիատորը», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Լողափ», «Ջանգո ազատագրվածը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Անիծյալների կղզին», «Մեծն Գեթսբին» և այլն։