03:49 , 20 մարտ, 20151in.am–ը գրում է.

2014-ի օգոստոսից ի վեր ամերիկացի զինվորականները 2320 ավիահարված են հասցրել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դիրքերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնին:
Նշվում է, որ տվյալ ռազմական օպերացիաների վրա ԱՄՆ-ը 1.83 մլրդ դոլար է ծախսել:
Պենտագոնում հայտարարել են, որ հատուկ օպերացիաների ընթացքում ոչնչացվել են հազարավոր օբյեկտներ` ներառյալ տանկեր, ավտոմեքենաներ և շինություններ: