Օբաման արքայազն Չարլզին ասել է, որ ԱՄՆ-ում թագավորական ընտանիքը ժողովրդականություն է վայելում‏


01:26 , 20 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

1053515630

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը Սպիտակ տանը ընդունել է բրիտանացի արքայազն Չարլզին, հաղորդում է Սպիտակ տունը: Այս մասին է գրում RIA Novosti-ն:

Այն պատճառով, որ Բրիտանիայի թագուհին ոչ թե իշխում է, այլ թագավորում, բանակցություններն ընթացել են կլիմայի, երիտասարդական կապերի և պատմական ու մշակութային արժեքների շուրջ: Լրագրողներին հաջողվել է ներկա լինել Օբամայի և Չարլզի երկխոսությանը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը բրիտանացի արքայազնին տեղեկացնում է, որ նա ԱՄՆ-ում չափաանց ճանաչված է:

«Կարծում եմ, չեմ չափազանցինի, եթե ասեմ, որ ամերիկացի ժողովուրդը շատ է համակրում թագավորական ընտանիքին»,- ասել է Օբաման: «Դա շատ հաճելի է լսել»,- պատասխանել է Չարլզը: «Նրանք թագավորական ընտանիքի անդամներին ավելի շատ են սիրում, քան սեփական քաղաքական գործիչներին»,- ավելացրել է նախագահը:

Չարլզը և նրա կինը՝ դքսուհի Կամիլան այցելությամբ ԱՄՆ-ում են գտնվում: Հինգշաբթի օրը նրանք հանդիպել են ամերիկացի պատերազմի վետերանների և միգրանտների հետ, իսկ նախօրեին այցելել են Մաունթ Վերնոն, որը պատկանել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին: