Աֆղանստանում քարկոծելով սպանել են կնոջը


00:13 , 20 մարտ, 2015

9df82df006a4f49cef8530a5a926aadb.n9df82df006a4f49cef8530a5a926aadb1in.am-ը գրում է․

Աֆղնաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Քաբուլում ամբոխը քարկոծել և մահվան հասցնելու աստիճանի ծեծել է կնոջը` այն կասկածների պատճառով, որ նա այրել է Ղուրանի մի քանի կրկնօրինակ: Այս մասին գրում է BBC-ն:

Վկաներն ասում են, որ դեպքի վայրում ներկա է գտնվել ոստիկանությունը:

Տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչն ասել է, որ ոստիկանությունը միևնույն է ոչինչ չէր կարող անել` մոլեգնած ամբոխին կանգնեցնելու համար:

Կինը մոտ 30 տարեկան է եղել: