00:06 , 20 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
ԱՄՆ-ում գործող հայկական 16 կազմակերպություններ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով միասին նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
«Պրն. Նախագահ, մենք Ձեզ գրում ենք` խրախուսելով Ձեր մասնակցությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին և Հայաստանում, և ԱՄՆ-ում: Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե ապրիլի 22-ին և 23-ին Երևանում մասնակցեք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումին, ինչպես նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, զոհերի հիշատակման արարողությանը:
Այստեղ` ԱՄՆ-ում, մենք կոչ ենք անում մասնակցել մայիսի 7-ին կայանալիք հատուկ պատարագին, որը տեղի կունենա Ազգային մայր տաճարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ