23:52 , 19 մարտ, 2015
Replik.am-ը գրում է․
Սուպերմոդել Իրինա Շեյքի և Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուի բաժանման թեման շարունակում է թեժ մնալ: Այս անգամ սրա մասին խոսել է պորտուգալացու քույրը` Էլման:
Նրա խոսքերով, այս բաժանումը լրջորեն փոփոխություններ մտցրեց իրենց ընտանիքում և այդ վատ նորությունը նման էր մահվան. «Սակայն եկել է առաջ գնալու ժամանակը»:
«Նրա համար արդեն միևնույնն է` մենակ է, թե` ինչ-որ մեկի հետ: Նա արդեն սովորել է այս ամենին»,-ասել է Ռոնալդուի քույրը` նշելով, որ վերջինս արդեն ուշքի է եկել և շարունակում է նորմալ ապրել:
Սրա ապացույցը կարող է լինել նաև այն, որ Ռունալդուն, որոշ ԶԼՄ-ների պնդմամբ հանդիպում է իսպանուհի Լուսյա Վիլալոնի հետ:
Հավելենք, որ Իրինայի մասին էլ խոսում են, թե նա հանդիպում է հոլիվուդյան աստղ Դուեն Ջոնսոնի հետ:
