Ագրեսիվ առաջնորդությունը հանգեցնում է սրտի նոպայի. գիտնականներ


22:03 , 19 մարտ, 2015

10534503201in.am-ը գրում է․

Ուսանողների շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ խմբում կամ կոլեկտիվում առաջնորդությունը հաստատելու ագրեսիվ վարքագիծը բացասաբար է ազդում սրտի և անոթների առողջության վրա`գերիշխանության պակաս «ուժային» տարբերակների համեմատ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով հոգեբաններին:

«Նմանատիպ վարքագիծը հաճախ է հոգնեցնում նման առաջնորդին շրջապատող բոլոր մարդկանց: Որպեսզի նա ազատվի ղեկավարության նման ոճից, անհրաժեշտ է որևէ բան լրջորեն փլուզվի: Միայն այդ ժամանակ նա կսկսի մտածել այլ ռազմավարության մասին: Չնայած որ վկայություններ կան այն մասին, որ հին շներին կարելի է նոր հնարքներ սովորեցնել, ինչը պետք է նվազեցնի սրտի հետ խնդիրներ ունենալու վտանգը»,- ասել է հոգեբան Թիմոթի Սմիթը:

Մի շարք գիտափորձերի արդյունքում Սմիթին հաջողվել է պարզել, որ ագրեսիվ վարքագիծը բացասաբար է ազդում հենց առաջնորդի առողջության վրա`բարձրացնելով զարկերակի միջին հաճախականությունը և ճնշումը: Այդ ամենը մեծացնում է կաթվածի կամ սրտանոթային այլ հիվանդությունների պատճառով վաղաժամ մահվան հավանականությունը: