Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա. Սեյրան Օհանյան


21:57 , 19 մարտ, 2015

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա. Սեյրան ՕհանյանSlaq.am-ը գրում է․

Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Պատասխանելով «Bloomberg» պարբերականի լրագրող Սառա Խոջոյանի հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա, այդ մասին նշել է Սեյրան Օհանյանը:

«Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,- ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ասել է Սեյրան Օհանյանը: