22:07 , 19 մարտ, 2015
Այն, որ ԼՂՀ նախագահն «Արիության մեդալով» է պարգևատրել 3 զոհված զինծառայողներին, լավ է, իհարկե: Բայց ինչու միայն նրանց. մի՞թե զինվորները թշնամու բանակի հատուկ ստորաբաժանումների մարտիկների հետ մղված մարտերում անպայման պիտի զոհվեին, որ արժանանային գնահատանքի: Իսկ այն վիրավորնե՞րը, որոնք կյանքի ու մահու կռիվ են տալիս հոսպիտալներում, տղե՞րքը, որոնք հերոսաբար երկու ժամ դիմադրել են, հետո էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ետ շպրտել, մինչև իրենց դիրքերը հետապնդել ազերներին՝ ոչնչացնելով ողջ ջոկատը, արժանի չէի՞ն գնահատվելու: Մի՞թե իսկապես մարդիկ մտածում են, թե այդ մեդալները հետմահու շնորհելով՝ մեղմելու են զոհերի հարազատների ու ողջ ազգի վիշտը, ցավը:
Ինչո՞ւ եք մեդալով պարգևատրումը դարձում էսքան շաբլոնային մի բան, զոհվելու դեպքում պարտադիր կիրառման ենթակա ատրիբուտ՝ արժեզրկելով թե՛ շնորհվող պարգևը, թե՛ իրենց ծառայողական պարտքը պատվով ու հերոսաբար կատարած տղերքին ու թե՛ նրանց արածը: