Առաջին թռչող ավտոմեքենան վաճառքի կհանվի արդեն 2017-ին


20:00 , 19 մարտ, 2015

n_13907Mediamonitor.am-ը գրում է.

Չի բացառվում, որ երկու տարի անց մեր գլխավերևում կսկսեն թռչել տրանսպորտային միջոցներ, որոնց առաջ կարելի էր տեսնել միայն ապագայի մասին ֆիլմերում: Aeromobil-ը կդառնա լիովին ֆունկցիոնալ և′ որպես մեքենա, և′ որպես անձնական ինքնաթիռ:

Բացառիկ մեքենան ստեղծել է AeroMobil ընկերությունը (Սլովակիա):

Թռչող մեքենայի վերջնական արժեքը դեռ պարզ չէ, սակայն նախագծողները հայտարարում են, որ սկզբնական շրջանում այն կկազմի հարյուր հազար եվրոյից ոչ պակաս: Ծրագրի ղեկավար Յուրայ Վացուլիկը վստահ է, որ չնայած ներկա ենթակառուցվածքների թերություններին, առաջիկա տարիների ընթացքում թռչող մեքենաները կդառնան ժամանակակից աշխարհի սովորական ատրիբուտ և մեքենաների ընթացքը երկչափ տարածությունից կտեղափոխվի եռաչափ տարածություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ