KFC-ին անտեսում է լեզվի մասին օրենքը. լուսանկար


21:15 , 19 մարտ, 2015

ԿՖAraratnews.am-ը գրում է.

KFC արագ սննդի կետերն իրենց հաճախորդներին տրամադրում են ռուսալեզուն կտրոններ, մինչդեռ օրենքով հստակ ամրագրված է, որ ՀՀ տարածքում գործող ցանկացած հաստատություն պետք է գործավարությունն իրականացնի հայերեն լեզվով: Մի բան, սակայն, հասկանալի չէ՝  ինչու է ՀՀ տարածքում գործող և քաղաքացիների սպասարկող այս կետը ռուսալեզու կտրոններ տրամադրում ՀՀ քաղաքացուն: Սննդի կետը, բնականաբար, ունենում է բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ սփյուռքահայեր, որոնք շատ հնարավոր է՝ ռուսերեն լեզվին չտիրապետեն և, հաճախելով նշված սննդի կետ, մեղմ ասած, հայտնվեն անցանկալի իրավիճակում: Եվ, ի վերջո, եթե անգամ լեզվի իմացության խնդիր էլ չլինի, միևնույն է մարդկանց մոտ հարց կառաջա, թե ինչու է մեր ազատ, անկախ երկրում, որտեղ պաշտոնական լեզուն հայրերենն, կիրառվում ռուսերենը:   KFC-ից փորձեցինք պարզաբանում ստանալ, մեզ առանց որևէ հիմնավոր բացատրությունների, ասացին, որ դա ծրագրային խնդիր է: Այս պատասխանն, իհարկե, չի կարող համարվել «արդարացում» կամ ընդունվել որպես հիմնավոր պատճառաբանություն:

Araratnews.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե իրականում ինչ հիմնավորմամբ է KFC-ին ռուսալեզու կտրոններ տրամադրում: