Թուրքական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով


17:54 , 17 հոկտեմբեր, 2012

Թուրքական մամուլը պնդում է, որ «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության նկատմամբ:
Թուրքական «ԷնՍոնՀաբերի» փոխանցմամբ` Թուրքիայի ամենաճանաչված թիմերից «Գալաթասարայը» ցանկանում է իր կազմում տեսնել Մխիթարյանին, որին թուրքական լրատվամիջոցը ներկայացնում է որպես «հրաշալի աստղ»:
Կայքը նշում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրվում Եվրոպայի խոշորագույն ակումբները: Ի ցեպ, աղբյուրը հավելում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Գալաթասարայը» նախընտրում է «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխությունից: 
«ԷնՍոնՀաբերը» թվում է Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու կոչումները` չխնայելով հիացական բառեր նրա հասցեին: