18:42 , 19 մարտ, 2015
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած Երրորդմասցի Լյովիկի և նրա 2 ընկերների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են. Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում շրջապատում ճանաչում են որպես «Թիզ Կարեն» մականվամբ, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 5-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Հուսիկի Կարապետյանը և Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/8 շենքի 30 բնակարանի բնակիչ, 33-ամյա Ալեքսեյ Սարգիսի Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց պարտակելու մեջ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ավան-Առինջի բնակիչներն ասում էին. «Տեսանք՝ Մասիվի ու Ավանի միլիցեքը Կարենին իրա Audi Q7 մակնիշի 10 QՍ 100 համարանիշի ավտոմեքենայով տարան, հետո տարան Արտյոմին ու Ալեքսեյին: Մի քանի ժամ անց, իմացանք, որ Մասիվի ոստիկանությունից նրանց տեղափոխել են ԱԱԾ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ