Հայաստանի և հայ ազգի գերակա շահ ու նպատակ պետք է լինի Ադրբեջանի՝ որպես պետության ոչնչացումը


18:50 , 19 մարտ, 2015

Սահմանային վերջին բախման արդյունքում մենք կրկին զինվորներ կորցրեցինք։ 3 ջահել տղաներ այլևս երբեք չեն բացի իրենց աչքերը, ու նրանք իրենց կյանքը տվեցին՝ մեր երկրի սահմանները պաշտպանելով։ 4 տղա էլ վիրավորվել է, ու տա Աստված, նրանք շուտափույթ ոտքի կանգնեն ու անփորձանք տուն վերադառնան։

Սահմանային այս հերթական դարձած բախումը նորից պոլեմիկա է առաջացրել մեր հասարակության տարբեր շերտերի միջև։ Մասնավորապես, ակնառու է «աղավնիների» ու «բազեների» առճակատումը։ Չնայած նրան, որ ինձ էլ կարելի է դասել «բազեների» ճամբարին, ովքեր համարում են, որ եթե պատերազմն անխուսափելի է, ապա թող այն լինի հիմա, ինձ երկու կողմերի փաստարկներում էլ չի հերիքում սառը պրագմատիզմը, և փոխարենը՝ երկու կողմերի փաստարկներն էլ գերհագեցած են էմոցիոնալությամբ կամ էլ լավագույն դեպքում՝ եսակենտրոն մտածողությամբ։ 

Եկեք սթափ, հնարավորինս զերծ մնալով էմոցիոնալությունից, փորձենք հասկանալ պատերազմի նպատակահարմարությունն ու ընդհանրապես ստեղծված իրավիճակում մեր գերակա շահ ու նպատակ ասվածները։

Կրկնում եմ, իմ համեստ կարծիքով, եթե պատերազմն անխուսափելի է (իսկ ես հակված եմ այդպես կարծելու), ապա ավելի լավ է, որ այն լինի շուտ, քան ուշ, որովհետև այդ պարագայում ժամանակը մեր դեմ է աշխատելու։ Սակայն սա չէ, որ ուզում եմ քննարկել։

Ես կարծում եմ, որ Ադրբեջան պետության ոչնչացումը՝ որպես պետական միավորում, պետք է լինի առաջիկա տարիների մեր հիմնական նպատակը, ու դա ասում եմ ոչ թե այսօրվա 3 զոհերի վրեժի համար, ոչ էլ հրադադարի տարիներին սահմանային միջադեպերի արդյունքում զոհված հարյուրավոր տղաների վրեժի (մեկ է, նրանց հետ չի բերի)։ Ադրբեջան պետությունը պետք է ոչնչացվի, որովհետև դրա գոյության նպատակն ու շարժիչ ուժը դարձել է հակահայկականությունն ու հայատյացությունը, և քանի դեռ այն կա, այն լինելու է մեր գլխի վերևում կախված դամոկլեսյան սուր, որն ամեն տարի խլելու է տասնյակ հայ տղաների կյանքեր։

Ես չեմ ասում՝ գնանք, Բաքուն գրավենք, ես պատերազմ ասվածի մեջ ոչ մի ռոմանտիկ ու գեղեցիկ բան չեմ տեսնում, ես գիտակցում եմ, որ ցանկացած պարագայում այդ պատերազմը հարյուրավոր ու հազարավոր կյանքեր է խլելու, ու զոհերի մեջ կարող է լինել յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես, բայց ես չեմ ուզում, որ էս չլուծված խնդիրը, էս դամոկլեսյան սուրը վաղը մեր երեխաների գլխին ճոճվի։

Կոնկրետ Ադրբեջանի պարագայում միֆ է, որ կարելի է քաղաքական ու հասարակական ինստրումենտներով երբևիցե հասնել խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների։ Ադրբեջանից եկող ռիսկերը մինիմալիզացնելու միակ հավանական տարբերակներն են դրա ուժային չեզոքացումը կամ էլ հզոր ու ռեպրեսիվ միջոցներից չխորշող ինչ-որ վերազգային միավորման մեջ Հայաստանի ու Ադրբեջանի ինտեգրումը, սակայն փորձը ցույց է տվել, որ երկրորդը զուտ ժամանակավոր լուծում է, ուստի տակը մնում է միայն վիրահատական լուծում, որի արդյունքում Ադրբեջանը կբաժանվի մի քանի ոչ այնքան համերաշխ հարևանների, իսկ մենք մեր սահմանները կհիմնենք՝ պաշտպանելու համար շատ ավելի հարմար բնագծում։

Հա, ու խնդրում եմ թարգեք ուռա պատրիոտական ճառերը, բայց թարգեք նաև «պանիկյոռական» ու «իմ երեխեն ա գնալու կռվի» տիպի փաստարները։ Բնականաբար, ոչ թե ուդմուրտի երեխաներն են գնալու, այլ մենք, մեր եղբարներն ու ընկերները, ովքեր բոլորն էլ ինչ-որ մեկի երեխան են, ու բանակն էլ նրա համար չէ, որ ուղղակի երկու տարում խրամատների մեջ մնան՝ զգուշանալով դիվերսանտի ու դիպուկահարի գնդակից, այլ արտաքին վտանգից երկիրը պաշտպանելու համար։ Հիմա էդ արտաքին վտանգն օրըստօրե ահագնանում է, ու եթե վաղը կռիվը սկսի, բնականաբար, գնալու են նաև ձեր երեխեքը, ու բնականաբար, գտնվելու են այնպիսի փոքրոգիներ, ովքեր փախչելու են կամ էլ մահճակալի տակ են թաքնվելու, բայց գնացողի համար դա 15-րդական հարց է։ Բացի դրանից, ամեն դեպքում դա կոնտրպրոդուկտիվ բան է, որովհետև ոչ մի կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող ռիսկերը, այլ ընդհակառակը՝ միայն վնասում է հասարակության բարոյահոգեբանական վիճակին։