18:21 , 19 մարտ, 2015Կանադայի Սբ. Լոուրենսի ծովածոցի ձյուների մեջ թավալվող փոքրիկ 10 օրական փոկը։

Գորշ արջերը խաղում են Կոսովոյի Մրամոր գյուղի արջերի ապաստարանի տարածքում: Արջերի Պրիստինա ապաստարանում այսօր 16 գորշ արջեր են բնակվում, որոնք փրկվել են Կոսովոյի տարբեր շրջանների մասնավոր ռեստորաններից, որտեղ գորշ արջերին պահում են վանդակներում։ Հիմնականում այս արջերը ծնվում են Կոսովոյի կամ Ալբանիայի անտառներում, որտեղից կենդանիների վաճառքով զբաղվողները, նրանց կտրելով մայր բնությունից, վաճառում են գնորդներին։

Հսկայական երկվորյակ պանդաները խաղում են Չինաստանի Ժեջիանգ շրջանի Հանգժուի կենդանաբանական այգու իրենց տարածքում։

Սիուդադ Խուարեսում զինվորը քայլում է արվեստագետ Քոլիթ Միլլերի կողմից արված որմնանկարի մոտով։

Չինաստանի Հուբեյ շրջանի Շիյան բնակավայրում ծառն աճել է ցանկապատի միջով։ Տեղացիները պատմել են, որ ծառը տնկվել է մի քանի մետր հեռավորության վրա։ 2-3 տարի անց ցանկապատը մոտեցվեց տնկված ծառերին։ Երբ այն սկսեց անցնել ցանկապատի միջով, ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրան՝ այն այդպես էլ թողնելով։ Բոլորը կարծում էին, որ ծառը կչորանա ցանկապատի միջով աճելով, սակայն այն պարզապես կուլ տվեց երկաթյա ձողերը՝ շարունակելով աճել ու ծաղկել։

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման սայթաքել է Տոկիոյի Կայսերական պալատում կայսր Ակիհիտոյի և կայսրուհի Միչիկոյի հետ հանդիպման ժամանակ։ Միշել Օբաման իր հնգօրյա այցն է կատարում Ճապոնիա և Կամբոջա։

Արքայազն Չարլզը ծիծաղում է, մինչ ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Սըր Փիթեր Ուեսթմակոտը մասնավոր ընդունելության ժամանակ ողջույնի խոսք է ասում Վաշինգթոնում Բրիտանիայի դեսպանի նստավայրում։

Էրի սառած լճի վրայով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նախագահ Բարաք Օբամային տեղափոխում է Քլիվլենդ։ Օբաման ճամփորդում է Քլիվլենդ՝ տնտեսության ու սոցիալական միջին խավի մասին խոսելու համար։

Ուկրաինայի Կիև քաղաքում Ուկրաինական նորաձևության շաբաթվա ընթացքում դիմահարդարները նախապատրաստում են մոդելին։ Նորաձևության շոուի ընթացքում, որը տեղի կունենա մարտի 18-25-ին, կցուցադրեն ուկրաինական ու միջազգային դիզայներների աշուն/ձմեռ 2015-2016թթ. հավաքածուն։

Վալենսիայի Աջունտամիենտո հրապարակում Մասկլետայի տոնակատարության շրջանակներում վառվող հրավառության հազարավոր պայթուցիկ նյութերը։

Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթ է ունենում աջակիցների ու աշխատավորների համար։

Թունիսի մայրաքաղաք Թունիսում ոստիկանության զինված սպաները պառլամենտական շենքի մոտ են դիրքավորվել Բարդոյի թանգարանի զինված հարձակման ժամանակ։

«Volvo» օվկիանոսային մարաթոնի «MAPFRE» սպորտանավն Օուքլենդից Իթաջայ ուղևորվելիս։

Ծաղրածուի հագուստով ցուցարարը փորձում է պրովոկացիայի ենթարկել ոստիկանության սպային Ֆրանկֆուրտում Եվրոպական կենտրոնական բանկի բացման օրը։

Իդլիբում Սուքոր ալ-Շամ բրիգադի մարտիկները պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռազմական դիրքերը։
