18:00 , 19 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է.
Գիտնականները բացահայտել են ևս մեկ պատճառ, թե ինչու է քամելեոնի մաշկն ընդունակ փոխել իր գույնը` այդպիսով հարմարվելով շրջակա միջավայրի «ֆոնին»:
Պարզվում է, որ գույնի փոփոխման համար քամելեոններն օգտագործում են ֆոտոնային նանոբյուրեղներ, որոնք հնարավորություն են տալիս «կառավարել» լույսն առավելագույն ճշգրտությամբ: Դա հաստատվել է մադագասկարյան արու քամելեոնի վրա կատարած փորձարկումների արդյունքում, որոնք կարճ ժամանակահատվածում փոխում են իրենց գույնը կապտականաչավունից մինչև վառ կարմիր:
Մինչև հիմա կարծում էին, որ այս մողեսի մաշկի գունափոխումը կապված է հատուկ ենթամաշկային բջիջների` քրոմատոֆորների աշխատանքի հետ: Բիոքրոմները (պիգմենտները) կլանում են տեսանելի լույսը ալիքների ողջ երկայնքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ