Հասունացել է սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումներն իրավական դաշտ բերելու խնդիրը


16:29 , 19 մարտ, 2015

Հասունանում է, եթե չի ուշացել արդեն, համացանցում, սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումները, տեղադրվող նյութերը, մեկնաբանություններն իրավական դաշտ բերելու խնդիրը:
Տարատեսակ անպատասխանատու անձանց կողմից ստի, կեղծիքի, ամենաթողության, հայհոյանքների, վիրավորանքների այն ահավոր չափաբաժինը, որ նետվում է համացանց, արդեն վաղուց վերացնել էր պետք:
ԱԺ-ում քաղաքական գործիչներ և հանրային ճանաչված պատգամավորներ կան, զարմանալի է ու անհասկանալի, թե ինչու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս:
Մինչդեռ հասունացել է հարցը և քննարկման կարիք ունի…