15:36 , 19 մարտ, 2015
Ես չգիտեմ, թե փողկապավոր վերլուծաբաններն ինչ են մտածում ու ինչ խորհուրդ են տալիս իրենց ղեկավարներին, բայց ես շարունակում եմ կարծել, որ հայկական կողմը պետք է սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ և վերջնականապես լուծի հարցը: Թող զորակոչ հայտարարեն, բոլորս գնանք ու պատերազմի մասնակցենք, հակառակ պարագայում, կպչելով մեր նյարդերին, Ադրբեջանն օր օրի Հայաստանը դատարկում է: Հենց նոր ստացանք մեր երեք զոհերի մասին տեղեկությունը, ինչը հաստատ կստիպի բազմաթիվ ծնողների իրենց բնակարանները վաճառել և ամեն գնով բանակից ազատել իրենց տղաներին, սա կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել և աղետալի հետևանքներ ունենալ: Հիմա ի՞նչ, վախենում ենք ինքներս մեզ համար ընդունել, որ պատերազմը սկսվե՞լ է։ Թե՞ շարունակելու ենք խաղաղություն մուրալ:
Ի՞նչն է մեզ խանգարում Բաքվում նախատեսված համաեվրոպական խաղերը փչացնելը։ Մենք պարտավոր ենք դա անել, միայն թե չասեք, մենք էլ Ցեղասպանության 100-ամյակ ենք նշում, խնդրում եմ նման բան չասել...