14:46 , 19 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար` պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նաև նշել էինք, որ նիստին չեն մասնակցել ԲՀԿ-ականներ Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը: Armlur.am-ի հետ զրույցում Ուրիխանյանը մեկնաբանեց, թե ինչու չի մասնակցել խմբակցության նիստին: Վերջինս նշեց` նպատակահարմար չի գտել մասնակցել նիստին: Խնդրեցինք, որպեսզի ավելի մանրամասնի, թե ինչ ասել է` «նպատակահարմար չգտնել մասնակցել նիստին»: «Ես ինքս եմ որոշում` որ քայլը կատարեմ, որ քայլը` ոչ: Ինչը գտնում եմ նպատակահարմար է, կատարում եմ, ինչը աննպատակահարմար, չեմ կատարում: Բացենք փակագծերը և չակերտները: Իմ գործընկերները մեկ անգամ չէ, որ այս շրջանում հայտարարել են, որ ժամանակ է պահանջվում իրողությունը վերաիմաստավորելու, գործողությունների պլանի վերագործարկվելու, ասել է թե` վերբեռնվելու համար
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ