13:30 , 19 մարտ, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ալեք Մանուկյան 1 հասցեում՝ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, ռումբ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համալսարան են ժամանում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները, որպեսզի պարզեն՝ ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ