ԲՀԿ-ն այսօր խմբակցության ղեկավար և քարտուղար կընտրի


12:50 , 19 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է.

naira

«Բարգավաճ Հայաստան»-ն այսօր խորհրդարանական խմբակցության նիստ է հրավիրել՝ ընտրելու խմբակցության ղեկավար և քարտուղար:

Կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն, ամենայն հավանականությամբ կղեկավարի նաև խմբակցությանը, իսկ քարտուղարի պաշտոնում Զոհրաբյանին կարող է փոխարինել պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, տեղեկացրել է կուսակցության խոսնակը: