Շատերին է հետաքրքրում` արդյոք հղիության ընթացքում կանանց թույլատրվում է մազերը ներկել, թե ոչ: Պարզվում է` կարելի է, սակայն նախապատվություը պետք է տալ բնական ներկերին` հինային և բասմային: Իհարկե հարկ է հաշվի առնել, որ հինան չորացնում է մազերը, այնպես որ հաճախ չպետք է օգտագործել:
Ինչ վերաբերում է մազի սովորական ներկերին, ապա որոշումը ինքներդ պետք է կայացնեք, քանի որ ոչ ոք կտրականապես չի արգելում մազ ներկել հղիության ընթացքում: Ճիշտ կլինի հենվել ինքնազգացողության վրա, քանի որ հղի կնոջ օրգանիզմը գիտի, թե ինչ է իրեն հարկավոր:
