Ճարպակալմամբ տառապող ամուսինները համատեղ ուժերով 140 կգ նիհարեցին (PHOTO)


12:48 , 19 մարտ, 2015

Քրիս Քոուլթերը ու Լեսլի Հաչինսոնը 25 տարվա ամուսիններ են: Նրանք երկուսն էլ տառապում էին ճարպակալման խնդրով։ Մի քանի տարի առաջ Քրիսն այնքան գեր էր, որ քնի մեջ խեղդվում էր. գիրության պատճառով նրա մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել։ Նյուքասլ-ափոն-Թայնում   բնակվող այս զույգն ընդհանուր հաշվարկով մոտ 140 կգ է կորցրել։

Chris and Lesley, holding an old pair of Chriss jeans - he has since dropped 32 inches from his waist

Քրիսի քաշը մոտ 190 կգ էր կազմում։ Նրա մոտ քնի օբստրուկտիվ ապնոէ էր սկսվել։ Լեսլին ինքն էլ ամուսնուն շատ չէր զիջում իր քաշով. նա 97 կգ էր կշռում։ Այրուկին որոշեցին միաժամանակ նիհարել ու միացան «Slimming World» (նիհարելու աշխարհ) կազմակերպությանը։ Այս կազմակերպությունն ավելորդ քաշի խնդիրը հաղթահարած մարդկանց մրցույթ է անցկացնում, որում կա «Տարվա ամենաշատ նիհարած զույգ» անվանակարգ։ Այս անվանակարգում հաղթող ճանաչվեցին Քրիսն ու Լեսլին։ Նրանց մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն սկսել էին 15 տարի առաջ։

The couple, pictured before their weightloss, began to have weight problems around 15 years ago when they began to replace cigarettes with snacks

Հարցազրույցներից մեկում Քրիսն ասել է.

Մեր կյանքում եկավ մի պահ, երբ մենք ծխախոտը փոխարինեցինք այնպիսի մթերքներով, ինչպիսիք են չիպսերն ու սենդվիչները։ Այդ նույն ժամանակաշրջանում մենք երկրորդ ավտոմեքենան ձեռք բերեցինք ու սկսեցինք ավելի ու ավելի քիչ քայլել։

A low point: Chris was left mortified after a wooden chair collapsed underneath him at a family barbecue. At that point, he decided that losing weight was his only option

Քրիսն իր ավելորդ քաշից սկսեց բարդույթավորվել 2010 թ.-ին, երբ նրան հրավիրել էին  խորովածի։ Երբ Քրիսը նստեց մի փայտի աթոռի վրա, այդ աթոռը ճռռալով կոտրվեց։ Մեկ այլ անգամ, երբ Քրիսը հյուրընկալվել էր հյուրանոցում, նա չկարողացավ հյուրանոցի լոգախցիկ մտնել ու ստիպված էր մեկ այլ համար տեղափոխվել։

Chris, pictured before his weight loss, used to eat 3 or 4 slices of toast with butter or a sausage sandwich with tomato sauce just for breakfast

Այդ ժամանակ արդեն նրա համբերության բաժակը լցվեց, ու նա միացավ «Slimmin World»-ին, որն օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց ճիշտ սննդակարգի ու մարմնամարզության օգնությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Քանի որ պարապմունքներին բոլորը կանայք էին, ու Քրիսը միակ արական սեռի ներկայացուցիչն էր, նա մի տեսակ կաշկանդված էր զգում իրեն անծանոթ կանանց շրջապատում։

Lesley lost 4st 9lbs, going from 15st 4.5lbs to 10st 9.5lbs, and dropped from a dress size 22 to a 12

Նա խնդրեց Լեսլիին միանալ իրեն, որպեսզի ինքն այլևս մենակ չզգա իրեն պարապմունքների ժամանակ։ Լեսլին սիրով համաձայնվեց։ Մարզումներն ու դիետաները տվեցին ցանկալի արդյունքը, ու կարճ ժամանակահատվածում Քրիսն ու Լեսլին զգալիորեն նիհարեցին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում զույգն ասել է. «Այժմ մենք մեզ այնպես ենք զգում, ասես 30-40 տարեկան լինենք»։

Chris, pictured at 29st 5lbs on a camping holiday, regularly stopped breathing in his sleep

Պարապմունքների առաջին շաբաթվա ընթացքում Քրիսը 4 կգ նիհարեց, սակայն, բնականաբար, նա չէր պատրաստվում սահմանափակվել դրանով։ «Slimming World»-ին անդամագրվելուց ի վեր նա 109 կգ է կորցրել: Նախքան այս կազմակերպությանը միանալը նա 186 կգ էր կշռում, իսկ այժմ՝ 77 կգ։ Տարբերությունը պարզապես ապշեցուցիչ է։ Քրիսն այլևս չի տանջվում այն առողջական խնդիրներից, որոնք իր մոտ առաջացել էին ավելորդ կիլոգրամների հետևանքով։ Նա այլևս տանել չի կարողանում ֆասթ ֆուդը, որի համար ժամանակին խելքն իրենը չէր։

The pair joined Slimming Worlds programme and swapped their unhealthy diets for home-cooked meals. Chris shed a total of 17st 2lb and Lesley lost 4st 9lbs

Այն ժամանակից ի վեր, ինչ մենք սկսել են նիհարել, մեր ճաշակները փոխվել են։ Մենք չենք էլ ցանկանում ճաշակել այն սննդամթերքները, որոնք ժամանակին վայելում էինք, որովհետև այն ուտեստները, որոնք մենք պատրաստում ենք տանը, շատ ավելի համեղ են։

Chris, pictured before his weight loss, said he would dine on spaghetti bolognese with cheese on top and a garlic bread baguette, a takeaway from the local chip shop or a pizza for dinner

Լեսլին, ով աշխատում է երեխաների օժանդակությամբ զբաղվողղ բարեգործական ընկերությունում, նիհարել է 30 կգ։ Այժմ Լեսլին մոտ 65 կգ է կշռում։ Եթե նախկինում նա 22 չափսի հագուստ էր կրում, ապա այժմ հեշտությամբ «տեղավորվում» է 12 չափսի մեջ։ 20 տարվա մեջ առաջին անգամ նա նեղ ջինսե տաբատ է գնել։

At his heaviest, 51-year-old Chris was 29st 5lb and suffered from sleep apnoea, which sometimes saw him stop breathing in his sleep. His wife feared that one day he would not wake up 51-year-old Chris went on to lose more than half his original body weight. He now tips the scales at 12 stone 3lb

Այս նպատակասլաց ամուսնական զույգն արդեն 4 թոռնիկ ունի։ Նիհարելուց հետո տատիկն ու պապիկն ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց թոռնիկներին։ Նստակյաց կյանքի պատճառով նախկինում նրանք չէին կարողանում ակտիվ խաղեր խաղալ ու հաճախակի զբոսանքների դուրս գալ նրանց հետ։ Նրանք ավելի շատ հետևում էին երեխաների ակտիվ խաղերին, իսկ հիմա նրանք թոռնիկներին հավասար թե՛ վազում են, թե՛ լողում նրանց հետ։ Քրիսն ու Լեսլին զբաղվում են նաև լեռնագնացությամբ։ Նրանք արդեն երկու անգամ հասցրել են գրավել Կենտրոնական Ուելսի ամենաբարձր գագաթը։ Քրիսը սիրում է նաև հեծանիվ վարել։

Chris and Lesley Hutchinson pose with lifesize cut outs showcasing how much weight they have each lost

Հարցազրույցի ընթացքում Լեսլին ասել է.

Մենք երբեք ինքնաթիռով չենք երթևեկել։ Մենք չէինք էլ կարող երազել դրա մասին, քանի որ Քրիսը չէր տեղավորվի ուղևորների համար նախատեսված նստատեղերում։

Lesley used to fear her partner Chris would die in his sleep due to excessive weight, but the couple went on to lose 22 stone between them

Զույգը ցանկանում է վերադարձնել տարիների կորցրածը ու պլանավորում է առաջիկայում ռոմանտիկ ուղևորություն կատարել դեպի Փարիզ, Վենետիկ ու Դուբլին։