Գագիկ Մելիքյան. Սահմանադրական բարեփոխումները քննադատողների կարծիքները նույնպես իրենց տեղը կգտնեն նախագծում


12:14 , 19 մարտ, 2015

Գագիկ Մելիքյան. Սահմանադրական բարեփոխումները քննադատողների կարծիքները նույնպես իրենց տեղը կգտնեն նախագծումPanorama.am-ը գրում է.

Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, ողջունում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ մայր օրենքին վերաբերող ցանկացած փոփոխություն պետք է լինի քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Քաղաքական ուժերի կողմից հնչած առաջարկությունները, կարծիքները, անկասկած, Սահմանադրության մեջ իրենց արտահայտությունը կգտնեն»,- նշեց Գ. Մելիքյանը:

Ըստ նրա, այն քաղաքական ուժերը, օրինակ Հայ ազգային կոնգրեսը, ովքեր հայտարարել են քննարկումներին չմասնակցելու մասին, նրանց քննադատությունները նույնպես իրենց տեղը կգտնեն սայմանադրական բարեփոխումների նախագծում: