Քարաթափում՝ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին


12:07 , 19 մարտ, 2015

Քարաթափում՝ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհինSlaq.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` 
առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի 
Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ 
հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի 
մասի հիմնական հատվածը փակվել է:

Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` 
համապատասխան տեխնիկայի միջոցով ճանապարհը քարաբեկորներից մաքրելու 
ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: