«Ժառանգություն»-ը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանին` խառնաշփոթը պարզելու համար. armlur.am


11:53 , 19 մարտ, 2015

«Ժառանգություն»-ը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանին` խառնաշփոթը պարզելու համարArmlur.am-ը գրում է.

Այս օրերին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ու կուսակցության անդամներն անհամբեր սպասում են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին: Բանն այն է, որ նշված կուսակցության անդամները հույս ունեն, որ Հովհաննիսյանի վերադարձից հետո Սերժ Սարգսյանի հետ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը կպարզվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցությունում զգուշավոր լավատեսություն կա առ այն, որ գոնե մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում կլինի, քանի որ այդ օրը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 20-ամյակին նվիրված միջոցառում է նախատեսված: Կենտրոնը հիմնել է հենց Հովհաննիսյանը, եւ ենթադրվում է, որ նա պետք է մասնակցի այդ միջոցառմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ