Հայաստանում փոփոխություններ չեն կատարվում, որովհետեւ հասարակության՝ փոփոխությունների ունակ հատվածը մշտապես գտնվում է քաղքենու հզոր ազդեցության տակ։
Ո՞վ է քաղքենին. անկեղծորեն կփորձի պարզել փոփոխություն երազողը։ Դժվար է այս հարցի պատասխանը գտնելը, որովհետեւ անտեսանելի, անձեւ, անսկզբունք, անգաղափար զանգվածը, որը հացից առավել սիրում է տեսարաններ եւ տեսիլքներից առավել պաշտում հացը, բացահայտ դրսեւորումներ չունի։
Հանրահայտ գրող Սերգեյ Դովլաթովն ասում է. «Քաղքենին այն մարդն է, ում թվում է, որ հատկապես իր համար պետք է լավ լինի»։
Եթե ուշադիր հետեւենք ինքներս մեր վարքին, կտեսնենք, որ ապրված ժամանակի մեծ մասը վատնել ենք ոչ թե ինքնադրսեւորման, այլ՝ ինքնապահպանման վրա՝ այդպիսով համալրելով քաղքենության շարքերը։
Անտոն Չեխովը քաղքենուն համեմատում է գետի դեմ կառուցված ամբարտակի հետ։ «-Քաղքենությունը մեծ չարիք է,-ասում է։- Այն՝ գետի դեմ դրված ամբարտակի պես, մշտապես ծառայում է լճացմանը»։
«Տափաստանի գայլը» վեպում՝ խոսելով քաղքենու մասին, Հերման Հեսսեն ասում է, թե «անվերապահությունն ու բացարձակությունը նրա (քաղքենու) համար անտանելի են»։ Ըստ Հեսսեի՝ քաղքենին ձգտում է պաշտպանվածության եւ անվտանգության, իսկ ազատության փոխարեն` նախընտրում հարմարավետությունը։
Քաղքենին իդեալներ չունի։ Նրա ամենամեծ նպատակը հակադրության բացակայությունն է։ Իսկ առանց հակադրության չկա քննարկում, չկան սկզբունքներ, չկան լուծումներ։
«-Դա մարդկային հանրության եւ նրա անդամների հիվանդությունն է,- «Քաղքենություն» հոդվածում գրում է ռուս սոցիոլոգ Վալենտին Ուվարովը։- Այդ հիվանդության էությունը գոյություն ունեցող կարգի մոտալուտ վախճանի կանխազգացումն է»։
Քաղքենին վախենում է, որ նոր աշխարհակարգում ինքը տեղ չի ունենալու եւ ապրում է անընդհատ ահի ու անելանելիության զգացումներով։ Ուվարովի կարծիքով՝ քաղքենին իր անդորրը պահպանելու համար պատրաստ է գնալու ամեն ինչի։ «Ամեն ինչ ասելով՝ պետք է հասկանալ հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի, գոյություն ունեցող եւ դեռ չհորինված վայելքներն ու հաճույքները»։
Այս ամենն ունենալու եւ պահպանելու համար քաղքենուն հարկավոր է հասարակական կայուն համերաշխություն։ Համերաշխության, որի պատկերային համարժեքը ձեռքսեղմումն է, գերագնահատումը միտված է ոչ թե ազգի ամբողջականության պահպանմանը, այլ՝ միայն եւ միայն քաղքենի զանգվածի գոյությանը սպառնացող վտանգների վերացմանը։
Քաղքենին պատրաստ է օգտագործվելու ցանկացածի կողմից, եթե միայն նրան տրվի անհոգ հարատեւման երաշխիք։ Պատրաստ է ծառայելու, եթե միայն նրան ասվի, որ անդորր խաթարող ամենայն ինչ զսպվելու է։
Կեղծիքը քաղքենության շարժիչն է։ Անկեղծության ցանկացած դրսեւորում կարող է խաթարել կայունությունը։ Իսկ կայունության ցանկացած խաթարում, երբեմն անտեսանելիության աստիճան, սեղմում է քաղքենության շրջանակը։ Այսինքն՝ քաղքենու համար առաջանում է տեղն ու դիրքը կորցնելու, վայելքից ու հաճույքից զրկվելու վտանգ։ Քաղքենությունն ինքնին ոչինչ է, եթե կայունության կամ լճացման շնորհիվ չի ընդլայնվում հարկադիր մոլորության մատնված ժողովրդական զանգվածներով։ Կայունությունը պարարտացնում ու միաժամանակ զրահավորում է քաղքենությանը։
Քաղքենությունն ամենից շատ վախենում է ա՛յդ «զրահի» կորստից։ Քաղքենության պտուղը համտեսած մարդը հասկանում է, որ ոչ մի նախագահ, ուժային ոչ մի կառույց չի կարող այնպես երաշխավորել իր պաշտպանությունը, ինչպես դա անում է անտեսանելի այդ դասակարգը։
Դրա համար քաղքենությունն ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի շարժումը։
Դրա համար քաղքենությունն աստվածացնում է ոչինչը՝ միաժամանակ ինքն իրեն սրբացնելով «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացություններով: