11:00 , 19 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն մեղմացվի մինչև Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային բանակցությունների արդյունքներով, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է լիովին և արագ կատարել Մինսկի երեք համաձայնագրերը՝ հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նրանք կրկնել են, որ համաձայն են այն բանին, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չմեղմացվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը լիովին չի կատարել Մինսկում ստանձնած իր պարտավորությունները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Օբաման և Մերկելը համաձայնել են նաև, որ կարևոր է Ուկրաինային տրամադրել տնտեսական աջակցություն անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար, հայտնել է Սպիտակ տունը: