125 հազար տարի անց տղամարդիկ կվերանան Երկրի երեսից


07:28 , 19 մարտ, 2015

Հայտնի ֆանտաստիկ պատմություններըը գիտական հիմնավորում են ստացել. տղամարդիկ կանհետանան Երկրի երեսից։ Ուժեղ սեռին 125 հազար տարի է մնացել` ընդմիշտ ոչնչանալու համար։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրայան Սեյքսը կարծում է, որ Y քրոմոսոմները ժամանակի ընթացքում շարքից դուրս կգան և կվերանան։ Այդ քրոմոսոմները փոխանցվում են հորից որդուն, և դրանով է պայմանավորված տղա երեխայի ձևավորումը։

Ի տարբերություն մյուս քրոմոսոմների՝ Y–ը չի կարող վերականգնել իրեն և այդ իսկ պատճառով 125 հազար տարի անց լիովին կվերանա։ «Ամեն մի նոր սերնդում տղամարդկանց 1 տոկոսը մուտացիայի կենթարկվի, և նրա բեղմնավորելու ունակությունը 10%-ով կիջն,– ասում է Սեյքսը,– և եթե դա փոխանցվի սերնդեսերունդ, ապա վաղ թե ուշ նորմալ գործող Y քրոմոսոմ չի մնա»։ Հարկ է նշել, որ ալկոհոլի, աղտոտված շրջակա միջավայրի և սթրեսների արդյունքում այդ քրոմոսոմի քանակը գնալով կրճատվում է։

ABC–ի լրագրողները հաշվել են, որ, եթե տղամարդիկ վերանան Երկրի երեսից հենց այսօր, ապա ամերիկյան բանտերի բանտարկյալների 97%-ը կանհետանա, ճանապարհներին մահացության ցուցանիշը կիջնի 70%-ով, իսկ պատերազմներն ու ահաբեկչությունն ընդհանրապես կվերանան։